Հունիսի 15-ին Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղևորվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի: Այս մասին տեղեկացնում է  minval.az կայքը:

Ալիևը Էրդողանին և նրա կնոջը` Էմինե Էրդողանին, դիմավորել է Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:

Нет описания.Нет описания.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել