Իրանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները կհանվեն, սրա մասին արդեն համաձայնություն կա Վիեննայում: Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորքը հնարավոր է տեղակայվի Ղազախստանում: Երեկվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվեց, որ Դոնբասի խնդիրը խոճընդոտ չի հանդիսանա Ուկրայինայի ՆԱՏՕ-ի անդամակացությանը: Ու, եթե սա է ձեզ զարմացնում, ասեմ իմանաք ռուսական ԿՊՌՖ-ի ռադիկալ թևը պլանավորում ա սեպտեմբերին միավորվել Նավալնու հետ ու կիլդիմ շինել պետդումայի ընտրություններից հետո: Իմիջիայլոց, ԿՊՌՖ-ը Պետդումայի մեծությամբ երկրորդ ֆրակցիան է:
Վաղը ժնևում հանդիպում են Բայդենն ու Պուտինը: 35 տարի առաջ նույն վայրում հանդիպել էին Գորբաչյովն ու Ռեյգանը, որտեղ սկիզբ դրվեց ԽՍՀՄ փլուզման վճռական փուլին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165139366015501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել