ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր «Ազատություն» ռադիոյով ընդունել է որ ինքը ԱԱԾ֊ի գործակալ է, որ իրեն հավաքագրել են այն ժամանակ երբ ինքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ և գիտաշխատող էր։ Միևնույն ժամանակ, ասում է թե թուրքական գործակալ չի եղել։
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը առաջին անգամ հրապարակեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և Հայաստանի ԱԱԾ֊ն նրան բացահայտելով հավաքագրել է ու դարձրել է երկակի գործակալ։ Մինասյանը հրապրաակել էր նաև ԱԱԾ֊ի հավաքագրման փաստաթուղթը, որտեղ Միրզոյանը հանդես է գալիս Օմեգա մականունով, սակայն որևէ փաստաթուղթ ցույց չտվեց որ նա նաև թուրքական գործակալ է։
Այսպիսով, Միրզոյանը հաստատում է Միքայելյանի այն տեղեկությունը, որը փաստաթղթավորված է՝ որ ինքը ԱԱԾ գործակալ է, և հերքում է այն տեղեկությունը որի վերաբերյալ փաստաթուղթ չկա՝ թե ինքը նաև թուքրական գործակալ է։ Բայց արդյո՞ք միայն փաստաթուղթ է անհրաժեշտ հաստատելու համար Մինասյանի տեղեկությունը։ Հարց, Թուրքիան Հայաստանում գործակալ հավաքագրելու նպատակով առաջինը ո՞ր հիմնարկի աշխատակիցների վրա ուշադրություն կդարձնի։ Պարզ չի՞ Ցեղասպանության թանգրանի վրա։ Արարատ Միրզոյանն էլ աշխատել է հենց Ցեղասպանության թանգարանում, ըհը, հավաքագրելու համար հարմար թեկնածու։ Հիշենք որ այն ժամանակ երբ Մինասյանը հայտարարեց որ Միրզոյանը երկակի գործակալ է, Միրզոյանը կտրականապես հերքեց, իսկ հիմա պարզվում է որ այն ժամանակ ստել է՝ քանի որ հիմա տեղեկության կեսը հաստատում է։ Եվ ուրեմն, եթե էն ժամանակ ստել է, ապա հնարավոր է որ հիմա էլ է ստում ասելով թե թուրքական գործակալ չի։ Տեղեկության մյուս կեսը կարող է հաստատվել միայն իշխանափոխությունից հետո։
Այսպիսով, Հայաստանում մի քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, այն էլ այնպիսի ուժ որ հիմա իշխանության է և հավակնություն ունի կրկին իշխանություն գրավել, որի կազմում թուրքիայի առերևույթ գործակալ և ԱԱԾ֊ի ստուկաչ կա։ Լավ, թուրքական գործակալ լնելը դեռ մի կողմ դնենք, քանի լրիվ չի հաստատվել, բայց արդեն հաստատ է որ Միրզոյանը մեկն է, ով իր ընկերների վստահությունը շահելով նրանց խոսակցությունները հաղորդել է հատուկ ծառայություններին։ Եվս մի հարց, եթե ընկերները չեն նեղվում որ մի թիմում են մեկի հետ ով իրենց պարբերաբար մատնել է, արդյո՞ք իրենք էլ գործակալներ չեն եղել, թե՞ իշխանության խաթեր իրենց ծախողների հետ ջանուջիգյար կարող են լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել