ՀԱՐՑԵՐ
ԱԺ խոսնակ Ալեն Միրզոյանը , վերջապես խոսոտովանել է, որ եղել է առնվազն ԱԱԾ գործակալ։ Իհարկե, նա այդ փաստը բացատրում է հայրենասիրական զեղումներ կատարելով։ Ի դեպ, բոլոր ժամանակների «ստուկաչներն» իրենց լրտեսական գործունեությունը նույնպես բացատրել են, որպես «հայրենիքին ծառայելու» միջոց, այդ թվում 1930-ականների մատնիչները, որոնց «կլյաուզաների» պատճառով գլխատվեց հայոց մտավորականությունը՝ Եղիշե Չարենց, Ակսել Բակունց և ուրիշներ։ Այժմ ես երկու հարցեր ունեմ։ Առաջին հարցն ուղղված է նախկին իշխանությանը․
-Պարզ է, որ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունը նախապատրաստվում էր շատ ավելի վաղ։ ՔՊ-ում ունենալով գործակալներ, որոնցից առնվազն մեկի անունը հայտնի է, արդյո՞ք այդ մասին տեղեկացված չէր ԱԱԾ-ն։ Չեմ կարծում, որ՝ ոչ։ Իսկ եթե տեղեկացված էր, ապա․․․
Երկրորդ հարցս ուղղված է, իրենց առաջադեմ համարող գործիչներին.
-Դուք տարիներով գոռում-գոչում էիք՝ «լյուստրացիա-լյուստրացիա»։ Ահա և ձեզ մասնակի լյուստրացիա․․․և․․․
Եվ դուք շարունակում եք կրծքով պաշտպանել այն ուժին, որի երկրորդական դեմքերից (ինչու երկրորդական, քանի որ այնտեղ կա մեկ առաջին և մնացած բոլորը երկրորդական դեմքեր են) մեկը ԱԱԾ գործակալ է եղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել