Հայաստանում իշխանության եկող ցանկացած ոք պետք է գիտակցի, որ Արցախի հարցը լինելու է ամենակարևոր կետը իր ողջ կառավարման ընթացքում։ Դա պետք է գիտակցեին թե՛ վերջին պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո։
Նախկինները գիտակցում էին, ու ամեն ինչ կառուցում էին Արցախի շուրջ, իսկ նիկոլին թվում էր, թե իշխանությունը, դա իր չտես կնգա հետ Լա Սկալաներում ֆռֆռալն ա, իր լակոտին սև իկռա կերցնելն ու մայրամիկին պադավատով ֆռցնելն ա։ Որ հիմա լսում ես էդ ոչխարի խոսքերը, տպավորություն ա, որ ինքը եկել էր ղեկավարելու Նիդերլանդները, մեկ էլ հոպ՝ Արցախի հարցը քցեցին ջեբը։
Չէ, նախիր ջան, Արցախի հարցը ոչ ոք իր ջեբի չի քցել, ոչ ոք իր վզով չի թողել։ Արցախի հարցը եղել է դեռևս 100 տարի առաջ։ 1917 թվականից մինչ օրս Հայաստանի բոլոր ղեկավարներն անխտիր իմացել են, որ իրենց կառավարման առաջնահերթությունը պետք է լինի Արցախի հարցը որքան հնարավոր է հայանպաստ տարբերակով լուծելը։ ՀԱԶԱՐ ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍՆՅՈԹ ԹՎԱԿԱՆԻՑ։ Սա դեռ էն թվականն եմ ասում, երբ մենք ի զորու էինք բան որոշել։
Դա գիտեր նաև կապիտուլյանտը։ Բայց ինքը նաև գիտեր, որ իրեն իշխանության են բերում հենց Արցախը հանձնելու համար։ Ու ինքը համաձայնվել էր դրան։
Ու հիմա, որ լալահառաչ ելույթներ ա ունենում, թե իբր բանակցությունները փակուղում էին, իրան ոչ մի շանս չէին թողել հայանպաստ լուծման համար, Օնիկն էր մեղավոր, Վանեցյանն էր մեղավոր, սա, մյուսը, մյուսը, դրանք սաղ հեքիաթներ են։
2018 թվից նիկոլը գիտեր, որ եկել ա Արցախը տալու համար ու 3 տարի ինքը հետևողականորեն ու կազմակերպված թուլացրեց պետության հիմքերն՝ բանակ, եկեղեցի, ընտանիք։ Հիմա էլ տգետ զանգվածների մոտ անմեղ ա ձևանում, նրանք էլ խղճում են, ասում են՝ հըլը աչքերին նայեք, նա ո՞նց կարար մեզ դավաճաներ։ Հենց տենց՝ ձեզ էշի տեղ դնելով։
Ինքն իր էդ կերպարը հենց դրա համար էլ ստեղծել ա, որ միամիտ ու անուղեղ մադրիկ նայեն ու ասեն՝ մեղք ա։ Այնինչ այդ նույն թախծոտ աչքերով բջի վաստակը պատերազմի 3 ամիս առաջ Շուշիի փաստացի բնակիչների ցուցակներն էր ճշտում, հասկանալու համար, թե ինչքան կշահի ինքն էդ առևտրում։
նիկոլի տեսակն անհայրենիք ա։ Հենց դրա գաղափարակից անտարեսի մարտիրոսյան արմենն էր ասում՝ «ես հայ չեմ, ես հայաստանցի եմ»։ Սրանք չունեն կրոն, չունեն սրբություն, չունեն սկզբունքներ։ Սրանք փողի գերի են. ով շատ տվեց, նրան էլ կծառայեն, թքած երկրի վրա էլ, պետության վրա էլ, հայրենիքի վրա էլ։
Հետևաբար վերահաստատում եմ իմ խոսքերը. նիկոլը թուրք ա, նիկոլին սատարողը թուրք ա, նիկոլին արդարացնողը թուրք ա, նիկոլ ընտրողը թուրք ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել