Armeniasputnik.am-ը գրում է.

Կառավարության մոտի բողոքի ակցիայից 16 մարդ են բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության առջև ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա էին անում` ներկայացնելով, թե ինչի համար է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։ Նրանք ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեցին կառավարության առջև` ասելով, որ հենց դրանցով է բարեփոխումներ արվել բանակում։ Դրանից հետո երիտասարդներին սկսեցին բերման ենթարկել։

ՀՅԴ երիտասարդները փորձել էին փակել Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակի մոտից։ Ոստիկանները, սակայն, նրանց էլ են բերման ենթարկել` բացելով ճանապարհը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել