Ցավոք, մակերեսայինը Նիկոլը կարող է օգտագործել հօգուտ իրեն՝ իր ընտրազանգվածին ցույց տալով, որ այնքան հերոս է եղել, որ փորձել է ամեն կերպ խուսափել ոչ նպատասվոր լուծումներից:
Իսկ խորքային կողմն այն է, որ Փաշինյանը, չունենալով բավարար "քթի ծակ" ու պատրաստ լինելով ռիսկի ենթարկել երկիրը՝ միայն թե դավաճան չկոչվել, չի հասկացել, որ կարելի է թղթի վրա չգրել, բայց հասնել այնպիսի լուծման, որը փաստացի կամրագրի Արցախի՝ Ադրբեջանի կազմում երբեք չլինելը:
Փոխարենը, նա ընտրել է "շուստրիությունը", արդյունքում՝ փչացրել հարաբերությունները ՀԱՊԿ դաշնակիցների հետ, զրոյացրել մինչ այդ կուտակած Հայաստանի բանակցային կապիտալը ու բացել Ադրբեջանի ձեռքերը՝ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու և անպատիժ մնալու համար:
Բազմիցս ենք խոսել այն մասին, որ Փաշինյանը մեզ ապակառուցողական կողմ դարձնելով աշխատել է ի շահ Ադրբեջանի՝ օգնելով Ալևին մարսելի դարձնել ուժի կիրառման "անխուսափելիությունը": Այս ձայնագրությունը դրա խոստովանությունն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել