Starnews.am-ը գրում է.
Երգչուհիներ Արմինկան և Ջուսի տարիներ առաջ բավական մտերիմ էին, թվում էր, թե դա հավերժ է լինելու, բայց ինչպես ասում են՝ ոչինչ հավերժ չէ:
Երբ Ջուսը հայտնվեց հայկական շոու-բիզնեսում, Արմինկան հարցազրույցներում նշում էր նրա անունն ու ամեն կերպ փորձում էր սատարել ընկերուհուն, և թվում էր՝ ընկերուհիները երբեք չէին կարող բաժանվել:
Դեռ տարիներ առաջ բոլորը գիտեին Արմինկայի և Ջուսի մտերիմ ընկերուհիներ լինելու հանգամանքը, սակայն այդ ընկերությունը նույնպես փլուզվեց:
«1995-2008 թթ.-ը, երբ ես Մոսկվայից եկել եմ Հայաստան, ես ու Արմինկան եղել ենք շատ մտերիմ ընկերուհիներ: Ես ունեցել եմ մեկ ընկերուհի. դա եղել է Արմինկան: Երբ ես եկա Հայաստան, Արմինկան մեկնեց ԱՄՆ:
Վերադառնալով հայրենիք՝ նկատեցի, որ Արմինկան բավականին սառն ու անտարբեր է իմ հանդեպ: Պարզվեց, որ մեր մտերիմ մարդկանցից մեկը սխալ լուրեր է հասցրել Արմինկայի ականջին, իբրև թե ես վատաբանում եմ իմ ամենամտերիմ ընկերուհուն: Շշուկներ են տարածվել, իբր ես ասել եմ, որ եթե իմ երգերը չլինեին, Արմինկան չէր լինի աստղ: Ես նման բան չեմ ասել ու երբեք էլ չեմ ասի: Եթե նա իսկապես մեր ընկերությունը գնահատեր, նա չէր հավատա նման խոսակցությունների: Ես բավականին վիրավորված եմ Արմինկայից, ես ներել եմ նրան, բայց դա թույլ չի տալիս, որ ես կրկին շփվեմ նրա հետ, եթե ինքը մեկ անգամ հավատաց այդ շշուկներին, ուրեմն միշտ էլ կհավատա»:
Ավելի ուշ նախկին ընկերուհիները, կարծես թե, կարողացել էին շփման եզրեր գտնել, ավելին՝ Արմինկան նույնիսկ կատարում էր Ջուսի հեղինակային երգը, սակայն ընկերուհիները կրկին վիճել են:
Արմինկան ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ պատասխանել է այն հարցին՝ ինչ հարաբերություներ ունեն ինքը և Ջուսը, նշելով հետևյալը. «Ոչ մի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: