Analitik.am-ը գրում է.

Երբ գալիս էի այստեղ, այլ ելույթ էի պլանավորել ունենալ, բայց երբ նայեցի ճանապարհի երկու կողմը, մտքերս փոխվեցին ու ուզում եմ կիսվել ձեզ հետ: Ընդհանրապես, մեզ համար ամենակարևոր հարցն այն է, թե ինչու մենք այսպիսի անհաջողություն ունեցանք 2020 թվականին: Դրա համար կան տարբեր բացատրություններ:

Այստեղ գալիս այսպիսի մի միտք անցավ՝ իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից, այնպես ինչպես գրված է 12-րդ սաղմոսում, որտեղ ասվում է՝ մինչև երբ Տեր պիտի մոռանաս մեզ իսպառ, մինչև երբ պիտի երեսդ թեքես մեզանից: Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել, մենք դրախտում ենք ապրում: Այդ միտքը ծագում է, երբ ես շրջագայում եմ հանրապետության տարբեր հատվածներում: Արագածավանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք իրականում դրախտում ենք ապրում, սա իրականում ավետյաց երկիր է: Մենք ապրում ենք եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է: Մենք, ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել: Մենք, ապրելով մեծ երկրում, չենք նկատել, որ ապրում ենք մեծ երկրում»,-ասաց նա:

Նրա խոսքերով, որպեսզի մեր երկիրը դարձնենք դ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել