Քաղաքացիկան պայմանգիր ցուցակի 1֊ին համարը՝ Փաշինյանը էսօր հայտարարեց թե զինվորները էնքան սոված էին որ կոնֆետ էին նետում, ճամնկըռտելով իրար ձեռից խլում էին։ ԱԺ փոխխոսնակ, Քաղաքացիական պայմանգրի ցուցակի 7֊րդ համար Ալեն Սիմոնյանն էլ իրեն գցեց որ ապացուցի թե ինչ ճիշտ է շեֆը, Արմավիրում ասում է՝
«2000-2002թվերին Արմավիրում ծառայելիս երկու տարի այնտեղից այստեղ քայլում էի որովհետև մենք ունեին ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախըր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։
Քաղաքացիական պայմանգրի ցուցակի 16րդ համարը՝ գեներալ֊ լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը 2000 - 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն էր թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ։ Այսինքն, ցուցակի մի անդամը՝ Գագիկ Մելքոնյանը սոված է թողել ցուցակի մեկ ուրիշ անդամ՝ Ալեն Սիմոնյանին։
Լրագրողներին, հատկապես Հետքին կխնդրեի բացահայտել և ներկայացնել Գագիկ Մելքոնյանի ունեցվածքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել