Դերասան Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն իրենց հանգիստն են վայելում Դուբայում։ Ամուսիններն Ինստագրամի իրենց էջերում ցույց են տալիս, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը։
View this post on Instagram
View this post on Instagram
Ավելի վաղ Սոնան ընտանեկան թեմայով հարցազրույցներից մեկում նշել էր, որ շատ կուզեր առօրյայում ունենալ մի փոքր ժամանակ միայն իր ու Գրիգի համար, որը դուրս կմնար սոցցանցերից, տեսախցիկներից, բայց իրենց առօրյան այն է, ինչ երևում է սոցցանցերում․ «Սթորիներում մեր առօրյան ցույց ենք տալիս, ցավոք, չի մնում այն պատուհանը, որը կլիներ երկուսիս համար՝ մեր փոքրիկ առօրյայի մի հատվածը կկազմեր, որն իրար կտրամադրեինք; Ես չեմ բողոքում, կարծում եմ, քանի երիտասարդ ենք, պիտի աշխատենք։ Դեռ կգա ժամանակ, երբ մենք աշխատանքից դուրս կկարողանանք իրար վայելել։ Հիմա, երբեմն, լինում են կիրակիներ, երբ մենք մեզ լավ ենք զգում, բայց քիչ»։