Analitik.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմով քարոզարշավ է անցկանցում Արմավիրի մարզում ու արդեն հասցրել է լինել մի քանի համայնքներում, այդ թվում՝ Էջմիածնում, որտեղ նրա հետ հանդիպմանը ներկա էր մոտ 1000 մարդ, այդ թվում՝ երեխաներ և պետական կառույցների ներկայացուցիչներ:

Նշենք, որ հանդիպումները տեղի են ունենում աշխատանքային ժամերին, հետևաբար առնվազն տարօրինակ է, թե ինչպես են կարողանում, կամ ինչ իրավունքով են պետական կառույցների աշխատողները մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին, ով, ի դեպ, քարոզարշավ է անում առանց արձակուրդի գնալու, ինչը, իրավաբանների պնդմամբ, օրենքի կոպտագույն խախտում է:

Հավելենք, որ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների հանդիպումն առանց միջադեպերի չանցավ: Մասնավորապես, այստեղ նախ բերման ենթարկվեց մի տարեց կին, ով Նիկոլի Փաշինյանի կողմնակից չէր ու չէր թաքցնում դա:

Ավելի ուշ, սրճարանից բերման ենթարկվեց նաև «Հայաստան» դաշինքի Էջմիածին քաղաքի քարոզչության պատասխանատու Հրանտ Ավետիսյանը:

Ավետիսյանին բերման ենթարկեցին զենք-զինամթերք կրելու կասկածանքով, սակայն խուզարկությունից հետո պարզվել է, որ նա զինված չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել