Analitik.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, ով այսօր քարոզարշավ է անցկացնում Արմավիրի մարզում, արդեն հասել է Քարակերտ համայնք: Այստեղ Փաշինյանին դիմավորեցին երեխաները՝ ձեռքներին աղուհաց:

Դրանից հետո նաև ոչխար պառկեցրեցին նրա ոտքերի տակ ու ցանկացան մորթել: Մորթեցին կենդանուն, թե՝ ոչ, տեսախցիկը ցույց չտվեց: Նշենք, որ խոսքը վերաբերում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջով հեռարձակվող լայվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել