Սա գինու փառատոն չէ, քանի որ գինու փառատոնը չեն անում այն ժամանակ, երբ խաղողը նոր-նոր սկսում է ողկուզակալել, այլ անում են խաղողի բերքահավաքից հետո՝ երբ մաճառը սկսում է պճպճալ։
Սա նիկոլիզմի փառատոն է։ Ընտրարշավի նախօրյակին Նիկոլը ուժերի ստուգատես է անում, նա հավաքել է բարոյազերծված նիկոլիկներին եւ ուղեղաթափված պողոսիկներին՝ տեսնելու, թե ինչ արդյունքների է հասել մարդկանց հոգիները ապականելու եւ ուղեղները արդուկելու գործում։
Երեւի գոհ է իր արածի արդյունքներից, տեսնելով, թե քանի մարդ է պատրաստ կորուսյալ Հայրենիքի ու 5000 զոհերի պայմաններում, պարկերում պահվող անթաղ հերոսների կողքին փողոցային տոնախմբությունների մասնակցել ու ֆեյերվերկներ անել։
Ասում են՝ բա հո սուգը հավերժ չի՞ լինելու։ Սուգը ինքնանպատակ չէ, սուգը նրա համար է, որ զոհերը զուտ վիճակագրություն չդառնան՝ պլյուս-մինուս մի քանիսով, սուգը պետք է լինի այնքան ժամանակ, մինչեւ հասկանանք որ այս զոհերից յուրաքանչյուրը մեզանից մեկն է։
Սուգը պետք է ծառայի ապագան անվտանգ դարձնելուն, սուգը պետք է լինի այնքան ժամանակ, մինչեւ հասկանանք, թե ո՞վ բերեց մեր գլխին այս աղետը՝ Ալիե՞ւը, բայրաքթա՞րը, Նիկո՞լը, թե՞ ուսապարկերը։
Եվ սուգը պետք է վերածվի ոչ թե գինու փառատոնի, այլ ցասման՝ պատժելու մեղավորներին եւ վերականգնելու Հայրենիքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4247141535346938
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել