Yerevan.today-ը գրում է.

«Էդ նկուղում քարի փոշու մեջ ջերմաստիճան է՞լ էր միացված, հա՞։ Էդ նկարները ի՞նչ էին, ցեմենտի ու քարերի մեշոկներ էին, ոնց կարող էր էդտեղ դիեր պահվել: Ես շատ մտահոգ եմ , չգիտեմ ՝ քանի՞ օր են էդտեղ դիերը պահվել ինչ հանգամանքներում, կա՞ր սառնարան ... և այլն, ինձ շատ են հուզում այդ հարցերը, բայց ես մինչ այս պահը դրանց պատասխանները չունեմ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում  նկուղում պահված զինծառայողների դիերի տեսարանից ազդված՝ իր տաակուսանքն է հայտնում ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Ցիրունյանը:

 Ուշագրավ , որ սույն պատգամավորը միակն է, ով  այդ հանցավոր փնթիության մեջ մեղադրում է նաև նախարար Անահիտ Ավանեսյանին, քանի որ նա է համակարգում ոլորտը, բայց այդ մեղքով հանդերձ համարում է՝ մեծ լավություն է արել, որ ներողություն է խնդրել ծնողներից:

«Նախարարը , որ ասում է, սա իմ բացթողումն է, արդեն բարձր քայլ է անում,  հո չէ՞ր նստելու լացեր, որ դուք հասկանայիք՝ ինչ սրտով է էդ ամենը ասում»,- ասում է պատգամավորը ու մեզ հիշեցնում, որ նույն նախարարի եղբայրն էլ զոհվել է, ուստի պարտավոր ենք ըստ իրեն՝  ըմբռնումով մոտենալ նաարարի «չկարողանալուն»:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել