Տեղեկատվական դարում իրերի իրական դասավորվածությանը մասին կարելի է պատկերացում կազմել, այսպես կոչված, կոնտրագիտացիայով: Այսինքն հետևել ոչ միայն նրան, թե ով, ինչ է քարոզում, այլ նաև նրան, թե ով ինչ է հակաքարոզում, ու եթե բավարար ուշադիր լինել, կարելի է շատ հստակ հասկանալ` ինչ ա կատարվում իրականում:
Էսօր առավոտյան «Հրապարակ» օրաթերթը լուր տարածեց առ այն, որ Սյունիքում ԱՄՆ դեսպանի միջնորդությամբ հանդիպել են ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի ներկայացուցիչն ու քննարկել են միջանցքի հարցն, ու որ հենց դրանից հետո են Ադրբեջանիցները մտել Իշխանասար: Իրականում իհարկե նման բան չի եղել, դա հերթական սուտն է, որ Հրապարակը տպում է, ու քանի որ վերջին օրերին այդ ստերը շատ էականորեն շատացել են ու որակը գցել, այդ օրաթերթը ակամայից մատնացույց է անում, թե ինչ ա իրականում տեղի ունեցել Հայաստանում վերջին տարիների ընթացքում:
Բուն նյութը աբսուրդ է, քանի որ ԱՄՆ պետդեպը առաջին միջազգային կառույցն էր, որ շատ կտրուկ արձագանքեց ադրբեջանական ագրեսիային ու կոչ արեց զորքերը հետ քաշել և առաջարկեց օժանդակել այդ հարցում: ԱՄՆ-ի այդ հայտարարությանը հետևեց ԵԱՀԿ-ի արձագանքը, հետո` Իրանի, Հնդկաստանի ու Չինաստանի: Գլոբալ խաղացողներից միակը, ով նման արձագանք չի տվել, եղել է Ռուսաստանը: Ավելին՝ ադրբեջանցիք Իշխանասար մտան Լավրովի Բաքու կատարած այցից մի քանի ժամ անց: Իսկ ներխուժումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կմիջամտի, միայն եթե այդ մասին խնդրեն երկու կողմերը: Այսիքն հայ-ռուսական երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համաձայնագրերը բավ չէին, պետք էր, որ ադրբեջանը խնդրի ՌԴ-ին զսպել իրենց իսկ ագրեսիան, որ ՌԴ-ն խառնվի: Այդ օրերին որոշ շրջանակներ կոչ էին անում, որ ներխուժած զինվորներին պետք է սպանել ու գերեվարել, բայց ձեռի հետ նաև հակաքարոզում էին, թե իբր ադրբեջանցիք մտել են, որպեսզի պատերազմ հրահրվի ի աջակցություն Փաշինյանի: Նույն շրջանակները պնդում էին, որ մենք նոր պատերազմին պատրաստ չենք ու, որ կապիտուլացիոն փաստաթեւղթը պիտի գործի: «Հրապարակի» այս նյութն էլ այդ քարոզա-հակաքարոզչական աշխատանքի հերթական մաս է: Այս ամենի արդյունքում ունենք ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ագրեսոր և դա տեղի է ունեցել, թե Փաշինյանի իմպոտեցնիայի և թե Սերժ Սարգսյանի ասած` «որոշ շրջանակների» գործունեության արդյունքում:
Մոտ մեկ շաբաթ առաջ նույն «Հրապարակը» շատ ավելի ստոր արարքի էր դիմել, նյութ հրապարակելով առ այն, որ Իրանում իբր թե կա 160 գերեվարված հայ զինվոր: Լուրը իհարկե անմիջապես հերքվեց Իրանի կողմից, բայց իր քարոզչական նպատակին դա չխանգարեց: Քանի որ Իրանը հետևողականորեն պնդում է, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են Իրանի համար և ակնարկում է, որ չի հանդուրժի դրանց ձևափոխումն ու տարատեսակ միջանցքների առկայությունը, «որոշ շրջանակներ» որոշեցին չեզոքացնել Իրանի գործոնի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում ու հիշյալ ապատեղեկատվությունը տարածել:
Ստեղ առանձին ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել արարքի բարոյական կողմի վրա: Բացառու՞մ ենք չէ, որ «Հրապարակի» խմբագիրը չհասկանա, թե ինչ վիճակում է երկիրն ու ինչ կարևոր ա տվյալ պարագայում Հայաստանի համար արտաքին աջակցություն ունենալը: Բացառում ենք նաև, որ այդ խմբագիրը չիմանա, թե ինչ պրոցեսներ են գնում, թե Իրանի շուրջ և թե դրա ենթատեքստում Իրան-Հայաստան-Վրաստան ուղղու շուրջ: Այնուամենայնիվ դա չի խանգարում սույն անձնավորությանը նման ստոր քայլի գնալ ու փորձել խաթարել հայ-իրանական հարաբերությունները:
Վիժվածքն իհարկե վիժվածք է, բայց նա այս ամենը չէր կարող անել առանց «որոշ շրջանակների» հմուտ կառավարման: Իրան բերել, նշանակել, պահել են, որ նա Արցախը հանձնի, բոլոր թղթերը ստորագրի ու իշխանությունը փոխանցելով ում, որ պետք է, գնա: Ու այդ ամենն արել են նրանք, ովքեր հանձնարարել են «Հրապարակի» խմբագրին գրել, որ Իրանը 160 հայ գերի է պահում: Նույն շրջանակները ԱԱԾ-ին են կառավարում, նույն շրջանակները գենշտաբն են կառավարում: Նույն շրջանակները որոշում են, թե ինչ ու երբ պիտի անի «ընդդիմությունը»:
Ինչքան ուզում եք թոզ փչեք, ինքներդ էլ ձեզ համոզեք, որ հանուն հայրենիք եք պայքարում, բայց էս ամենինչը փաստ ա: Փաստ ա, որ դուք եք Արցախը ծախել ու 5000 հոգի մատաղ արել: Դուք Նիկոլի դեմ չեք պայքարում, դուք Հայաստանի դեմ եք պայքարում: Նիկոլն էս ամենում ունի նույնքան դեր, որքան «Հրապարակի» խմբագիրը, ինքը պեշկա է:
Չեք մարսելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165100349795501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել