ԱԱԾ նախկին պետի զառանցանքներն եմ լսում առ այն, թե ինչ ստոր մարդ դուրս եկավ Նիկոլ Փաշինյանն, ու աստիճանաբար ֆազերս գցում ա: Փաստորեն բոլորը գիտեին, որ վիժվածքը վիժվածք ա, բոլորը գիտեին, որ պարտվելու ենք ու հազարավոր զոհեր ունենանք, Ռուսաստանն էլ ակազվիցը ամենինչ անում էր, որ կանգնեցներ, ԲԱՅՑ ինչոր անհասկանալի պատճառով ոչ մեկ ոչ մի բան չարեց: Ինչոր աներևակայելի պատճառով անպիտան, փնթի վիժվածքը, որ սեփական կնոջը չի կարում տեր կանգնի, հանգիստ ՄԻԱՆՁՆՅԱ տվեց Արցախը, մարսեց էդ ամեն ինչն ու հիմա ընտրությունների ա գնում:
Քոռանամ բլյաձ ես... խեղճ ԱԱԾ, խեղճ գեներալներ, վերջիվերջո խեղճ միջուկային գերտերություն... բոլորը ուզում էին կանգնեցնել, բայց չկարեցան... ուժերը չհերիքեց... էս նենգ վիժվածքը ստիպեց, որ ընդդիմությունը 40 օր շարունակ Արցախի անկախության ճանաչում չպահանջի... հետո սաղին ստիպողաբար մեդալներ ու պագոններ տվեց... հետո ստիպեց, որ Իսկանդերով Շուշիին խփեն... հետո բռնեց կապիտուլյացիան ստորագրեց, հետո ստիպեց գենշտաբին, որ իրա անվտանգությունը երաշխավորեն... հետո ստիպել ա, որ ադրբեջանցիք հայկական դիրքերից գերիներ վերցնեն... հետո Օնիկին ստիպեց, որ Իսկանդերից նեղվի ու իրա հրաժարականը պահանջի... հետո սաղին ստիպեց ընտրություններին մասնակցել...
Թաղեմ ես սրա արևը... որ վիժվածք չլներ, կարելի էր կողքը կանգնել... էս ի՜նչ ուժեղ տիպ դուրս եկավ սա: Սենց որ գնա, սա էսօր վաղը ԵԱՏՄ նիստի ժամանակ Պուտինին կչափալախի, սեմուշկի կղրգի... Շոյգուն էլ կհելնի, կասի՝ փորձեցինք դեմն առնել, բայց նա չհամաձայնվեց...
սաղիդ լավը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165096969980501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել