««Հակառուսիստ» կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ղեկավա­րած «Հայաստանի Եվրոպական» կուսակ­ցության նախընտրական ցուցակը կազմված է 90 հոգուց, որտեղ միակ հայտնի դեմքն իր տաղանդն օղու շշի մեջ խեղդած երգահան Ռուբեն Հախվերդյանն է: Այդ շարքում բավա­կան ուշագրավ է այն, որ, օրինակ, կու­սակցության պատգամավորի թեկնա­ծուների շարքում կա խաղատան աշ­խատակից, իսկ թե ինչ է նա պատրաստ­վում անել խորհրդարանում, հավանա­բար Խզմալյանի ռեժիսուրական ֆան­տազիան կարելի է համարել:

Ինչևէ, «Իրավունքի» աչքից չվրի­պեց նաև այն, որ «Հայաստանի Եվրո­պական» կուսակցության ընտրացուցա­կի կեսից ավելին՝ շուրջ 49 հոգի, գոր­ծազուրկ են, որոնցից մեկի՝ Հայկարամ Մնացականյանի գրանցումն էլ, որպես թեկնածու, ԿԸՀ-ն մերժել է: Այո-այո, ոչ մի տեղ չաշխատողները որոշել են աշ­խատանքի տեղավորվել Ազգային ժողո­վում ու ոչ ավել, ոչ պակաս՝ որպես պատգամավոր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել