««Հակառուսիստ» կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ղեկավարած «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախընտրական ցուցակը կազմված է 90 հոգուց, որտեղ միակ հայտնի դեմքն իր տաղանդն օղու շշի մեջ խեղդած երգահան Ռուբեն Հախվերդյանն է: Այդ շարքում բավական ուշագրավ է այն, որ, օրինակ, կուսակցության պատգամավորի թեկնածուների շարքում կա խաղատան աշխատակից, իսկ թե ինչ է նա պատրաստվում անել խորհրդարանում, հավանաբար Խզմալյանի ռեժիսուրական ֆանտազիան կարելի է համարել:
Ինչևէ, «Իրավունքի» աչքից չվրիպեց նաև այն, որ «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ընտրացուցակի կեսից ավելին՝ շուրջ 49 հոգի, գործազուրկ են, որոնցից մեկի՝ Հայկարամ Մնացականյանի գրանցումն էլ, որպես թեկնածու, ԿԸՀ-ն մերժել է: Այո-այո, ոչ մի տեղ չաշխատողները որոշել են աշխատանքի տեղավորվել Ազգային ժողովում ու ոչ ավել, ոչ պակաս՝ որպես պատգամավոր»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։