Այս տափակների հավաքածուն, որ տարիներ շարունակ մեր պետականությունը վարկաբեկելով հասավ իշխանության և հիմնովին ավերեց քար առ քար կառուցված Երկիրը, այսօր էլ շարունակում է իր դավաճանական գործողություններով անել այն, ինչը, եթե ոչ անհնար, ապա առավելագույնս դժվարացնելու է կորսվածի գոնե մի մասը վերդարձնելու հնարավորությունը: Գնալով, սրանց կատարածի հետևանքները դառնում են արդեն ոչ թե ծայրահեղ անհաղթահարելի, այլ գալիք սերունդներին թողնված պատիժ: Բանական մարդու պատկերացումներից արդեն դուրս է, թե որն է լինելու այն անարգանքը, որին արժանի են այս տականքները: Սրանք որտեղ և ինչպե՞ս են «դաստիարակվել», որ այսքան անհաղորդ են ոչ միայն ազգայինին, այլև, ընդհանրապես, մարդկայինին... Սրանք, իրոք, խղճից ու արժանապատվությունից օտարված էակներ են, որոնց հավաքական անունն է անհայրենիք...
Եվ, այս ամենով հանդերձ, թերևս, ամենաողբերգականը. մենք այսքանից հետո ունենք հասարակության մի շերտ, որը շարունակում է փակ աչքերով ու ականջներով հետևել այդ անհայրենիքներին և համառորեն գնալ սեփական օջախն անվերադարձ կորցնելու կործանարար ճանապահով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1268256680257002&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել