ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան շատ հարցեր առաջացրեց: Նախ այնպիսի տպավորություն էր, որ Բաքուն վերջինիս այցը վերածել էր շոուի, փորձելով հնարավորինս շատ դիվիդենտներ քաղել: Իհարկե Ալիևը սկսեց երգել նույն երգը օկուպացված տարածքների, 20%-ի, մեկ միլիոն փախստականների և այլն: Պուտինը չխախտեց դիվանագիտական էթիկան և հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով առանց ուժի կիրառման: Սա իհարկե չպետք է դառնա պատճառ, որպեսզի մեր որոշ ԶԼՄ-ներ և սոցկայքերի օգտատերեր չափից դուրս ուրախանան, թե Ռուսաստանը Բաքվի պորտը տեղը դրեց: Պետք չի մոռանալ միլիարդավոր դոլլարների հասնող ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև: Ըստ էության Պուտինը փորձեց հնարավորինս շատ բաժնեմաս կորզել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից Ռոսնեֆտի միջոցով: Իսկ Ալիևը փորձեց օգտագործել առիթը ինքնափիառի համար: Իզուր չէ, որ պրոիշխանական թերթերը մեկնաբանում են ՌԴ նախագահի այցը որպես օժանդակություն Ալիևին գալիք նախագահական ընտրություններին: Այդ օժանդակությունը կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի Բաքուն, արդյոք կփորձի հաշվի չառնել հզոր հարևանի շահերը տարածաշրջանում, թե ոչ: Փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանին հետ պահելու իր տարածքը շրջանցող էներգետիկ ենթակառուցվածքների կառուցումից: Համենայն դեպս երկու երկրների մեջ կան շատ չլուծված և ցավոտ հարցեր, որոնք կարող են ցանկացած պահի իրենց զգացնել տալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200427733085159
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել