ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը։
Հատկանշական է, որ նման իրավակարգավորում գոյություն չունի ո՛չ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», ո՛չ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքներում, ո՛չ ՀՀ ԱԳՆ կանոնադրության մեջ։ Այդ պարագայում հետաքրքիր է, թե ով է որոշել, թե ով պետք է կատարի նախարարի պարտականությունները և ինչ սկզբունքով։ Մի գուցե նախարարի պարտականությունները պետք է կատարեր ոչ թե ամենաերկար պաշտոնավարող, այլ տարիքով ավագ, կամ, մի գուցե, ամենաբարձրահասակ կամ կշռով ամենածանր տեղակալը։ Միակ սկզբունքը, որը պետք է բացառել «ամենախելոք» տեղակալի տարբերակն է ոչ միայն չափելիության անհստակության պատճառով, այլև տվյալ պահին նրանց շարքերում խելացի մարդ գտնելու դժվարությամբ, քանզի խելոք մարդն ու դիվանագետը հայրենիքի թշնամիներին չէր ծառայի, հետևաբար նրանց շարքերում խելոք մարդ, պարզապես, գոյություն չունի։
Ի դեպ, ղեկավար պաշտոնում ինքնահռչակման հարցում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարող է դիմել Սահմանադրական դատարանի խորհրդատվությանը։ Այնտեղ, Վահե Գրիգորյանի դատավոր ընտրվելուց մինչ օրս, գործում է դատարանի նախագահի պաշտոնում ինքնահռչակման ինստիտուցիոնալ համակարգ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել