1992-ի ամռանը, երբ ընկել էին Շահումյանն ու Մարտակերտը, թուրքը Հադրութի գյուղերում էր, Ասկերանի մատույցներում էր, երբ Ադրբեջանը օկուպացրել էր ԼՂԻՄ տարածքի 52 տոկոսը, երբ Սրխավենդի գիծն էր մնացել և դա ճեղքելուց հետո 2 ժամից թուրքը մտնելու էր Ստեփանակերտ, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը դաշտային հրամանատարների հետ խորհրդակցության ժամանակ ասում է՝ միասնություն պահպանեք, մենք Արաքսի ափ ենք դուրս գալու: Խորհրդակցության ավարտից հետո հրամանատարները խեթ-խեթ իրար են նայում և իրար մեջ խոսում՝ արդյո՞ք Սերժը չի գժվել:
Բայց հիշու՞մ եք չէ՝ այդ պատերազմն ինչպես ավարտվեց, որտեղ ավարտվեց, և ով էր պատերազմի հաղթական ավարտի փաստաթուղթը ստորագրողը: Ու հիմա, երբ Նախագահ Սարգսյանն ասում է՝ ոչ մի միջանցք էլ Ադրբեջանը չի ստանալու, համոզված պնդում եմ՝ այո, Ադրբեջանը ոչ մի միջանցք էլ չի ստանալու: Ինչու՞ եմ համոզված, որովհետև 1988-ից սկսած Սերժ Սարգսյանից լավ Հայաստանում որևէ մեկը գեոպոլիտիկ զարգացումները հասկանալու, եթե կուզեք՝ օդում հոտն առնելու, եթե կուզեք՝ հաշվելու և հաշվարկելու ավելի մեծ ունակություն չի ունեցել և չունի:
Հ.Գ. «Արաքսի ափի»պատմությունը չենք մոռանում: Վիժվածքին գրողի ծոցն ուղարկելուց հետո թեման օրակարգային է դառնալու: Այն, ինչ մեկ անգամ ստացվել է, նորից ստացվելու է, չկասկածեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել