Analitik.am-ը գրում է.
Այսօր կառավարության նիստից հետո միջադեպ տեղի ունեցավ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ու լրագրողի միջև:
Ճեպազրույցի ժամանակ Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողներից մեկի հարցին՝ հայտարարելով, որ իր կարծիքով վերջինս ոչ թե լրագրող է, այլ՝ քաղաքական հետապնդումներ իրականաացնող:
«Հանկարծ գնահատականներ չտաք»,-ասաց լրագրողը։
«Չբարձրացնես ձենդ»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Լրագրողը կոռեկտության կոչ արեց պաշտոնյային՝ հորդորելով գնահատականներ չտալ։
Վայրկյաններ անց Հովհանիսյանը հեռացավ:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/739978
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել