Միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել բնապահպան ակտիվիստներին, քաղաքը պահպանող ակտիվիստներին, իրական իրավապաշտպաններին: Որոշ ակցիաների ես էլ եմ մասնակից եղել կամ երկու ձեռքով սատարել:
Հիմա փորձում եմ հասկանալ, ինչպիսի՞ հոգեվիճակա պետք, որ ծառ կտրելը քեզ այնքան բորբոքի, որ փողոց դուրս գաս, բայց զինվորների աճյունների հետ կատարվածի մասով քար լռություն պահպանես:
Ո՞նց կարա քանդվող շենքը էնքան քեզ հուզի, որ գնաս քեզ կապես, տեխնիկան մարմնով փակես, բայց հանձնվող հայրենիքը նենց լրիվ օքեյ վիճակ լինի:
Ինչպե՞ս կարա ուկրաինացի օդաչուի ճակատագիրը քեզ այնքան փոթորկի, որ ակցիա անես, բայց 6 Հայաստանից գերեվարվածների համար սկի Բաղրամյան չիջնես:
Էս հլը գաղափարայինները՝ 50 դրամը, թանկացումները անգամ չեմ էլ մտցնի ես հարթության մեջ: Այդտեղ ամեն ինչ պարզա:
Սա նույնիսկ երեսպաշտություն չի, ինչ-որ նոր լեվելա, ինձ թվումա դրա բառը դեռ հորինած էլ չի: Դուք անկեղծ էիք էն ժամանակ, բայց անկեծ չեք հիմա՞, թե՞ հակառակը: Թե՞ էս իշխանությունը ձերն եք համարում դրա համար ծպտուն չկա: Դուք մեծ հաշվով ոչինչով չեք տարբերվում ընտրությունների տասովշիկ էն հին տպերից: Չնայած չէ, իհարկե, տարբերվում եք, էն տպերը ոչ մարդու իրավունքների պաշտպան էին ներկայանում, ոչ գաղափարային առաջամարտիկ: Իրանք տենց ներդաշնակ էին իրանց վիճակի հետ՝ պարզ:
Լավ չե՞ք հասկանում, որ այսպես կոչված քաղհասարակությունը քոռ դանակով մոռթում եք: Մի տարուց, որ մեկը էլի մի այգի կտրի, ինչ դեմքով եք գնալու պաշտպանելու: Միթե՞ բարձր ծիծաղի չի արժանանա էս լռությունից հետո նմանատիպ ցանկացած շարժում: Մեզ հետո էլ քաղհասարակություն պետք չի, հա՞: Թե էդ նոր, դեռ անուն չունեցող լեվելի երեսպաշտությունը դրանից էլա իմունիտետ տալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել