168.am-ը գրում է․

Թեհրանում նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել  շտապօգնության ու փրկարար ծառայության աշխատակիցները:

Թեհրանի հակաճգնաժամային կառավարման ղեկավար Մանսուր Դարաջատին հայտնել է, որ «խողովակներում առկա վառելանյութը պետք է ամբողջությամբ այրվի, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ մարել հրդեհը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել