Դիակն անարգելու համար քրեական օրենսգիրքը հստակ պատժաչափ է նախատեսում:
Հասարակության ադեկվատ հատվածը, որը բարեբախտաբար արդեն մեծամասնություն է, ցնցված է արցախյան պատերազմում զոհված զինվորների դիերը կարտոֆիլի պարկերով ճանճապատ սենյակում իրար վրա շպրտելու սարսափից։
Տեղի ունեցածը դիակի անարգում է, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսում՝ մինչեւ 2 ամիս ազատազրկում։
Իհարկե, օրեր առաջ օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը դեռ չի մտել ուժի մեջ, արդեն շատ ավելի խիստ պատաչափեր է նախատեսում։
Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հատուկ առանձնացված է մարտադաշտում սպանված դիակների անարգանքի համար քրեական պատասխանատվությունը։ Առանց ծանրացուցիչ հանգամանքների դիակն անարգանքի ենթարկելու համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ մարտադաշտում սպանվածների դիակներն անարգանքի ենթարկելու համար՝ 4-ից 8 տարի ազատազրկում։
Եւ այսպես, ես համարում եմ, որ տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է եւ այսօր դիմել եմ գլխավոր դատախազին՝ գոնե դեռեւս գործով քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու եւ հայ զինվորի դիակը անարգող բոլոր ստահակներին դատելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/997459804407744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել