Ինչ-որ պետությունում մշտապես ինչ-որ հետաքրքիր բան կատարվում է։ Սակայն, համաձայն ծրագրավորող Ուիլյամ Տանստոլ-Պեդոուի հավաքած տվյալների՝ լիովին «դատարկ» օրեր գոյություն ունեն։ Չափազանց ձանձրալի օր է եղել նախորդ հարյուրամյակի 1954 թ. ապրիլի 11-ին։
Տանստոլ-Պեդոուն սեփական հետաքննություն է իրականացրել 2010 թ.։ Նա ցանկանում էր պարզել՝ լինու՞մ են, արդյոք, այնպիսի օրեր, երբ ոչինչ չի պատահում։ Նախորդ դարի ամենաձանձրալի օրը պարզելու համար տղամարդն ստեղծել է հատուկ որոնողական ծրագիր, որն անվանել է «Ճշմարիտ գիտելիք»։ Ծրագրի հիշողության մեջ ներբեռնվել է 300 մլն փաստ և տվյալ։
Օգտագործելով թվականների ու իրադարձությունների համադրման ալգորիթմը՝ Տանստոլ-Պեդոուն պարզել է, որ 1954 թ. ապրիլի 11-ին մարդկան և գիտության համար հետաքրքրություն ներկայացնող ոչ մի իրադարձություն տեղի չի ունեցել։ Այդ օրն ուրախացել են միայն ապագա դերասան Վալերի Գարկալինի և թուրք պրոֆեսոր Աբդուլա Ատալարաիի ծնողները։ Նրանց որդիները հենց այդ օրն են լույս աշխարհ եկել։ Ինչպես նաև սգացել են անգլիացի սպորտսմեն Ջեք Շաֆլեբոթեմի ծնողները, ով մահացել էր։
Աշխարհը կարծես կանգ էր առել։ Լուրերի թողարկումները դատարկ էին, չէին աճում ու նվազում ակցիաների գները, հրթիռները Տիեզերք չէին թռչում, ոչ մի գիտական բացահայտում չի արվել, ոչ մի ֆիլմ էկրան դուրս չի եկել։
Սակայն Տանստոլ-Պեդոուի ուսումնասիրության քննադատները շատ էին։ Երբ ծրագրավորողը հրապարակեց իր ուսումնասիրության վերաբերյալ տեղեկություններ, բոլորը սկսեցին իրենց ուսումնասիրությունները կատարել։ Մարդիկ փորփրում էին Google-ը, տարբեր գրքեր, հարցուփորձ էին անում տարեցներին, ուսումնասիրում արխիվներ։ Սակայն ոչ ոք ոչինչ չհայտնաբերեց։



