Որոշ պետություններում գործում են արտասովոր օրենսդրական արգելքներ։ Դրանց մեծ մասն անհասկանալի են թվում առաջին հայացքից։

Չի թույլատրվում բարձրակրունկ կոշիկներ կրել

 

Հունաստանի որոշ հին քաղաքներում արգելում են մշակութային օբյեկտներ այցելել բարձրակրունկ կոշիկներով։ Վերջիններիս պատճառով հատակին անցքեր ու վնասվածքներ են առաջանում։ Պատմական հուշարձանները պահպանելու համար է սահմանվել այս արգելքը։

Արգելվում է քնած ավանակին պահել լոգարանում

Նման արգելք գործում է ամերիկյան Արիզոնա նահանգում։ Այն զավեշտալի է հնչում, սակայն ունի պատմություն և պատճառներ։ Նախորդ հարյուրամյակի 20-ականներին մի ավանակ փողոցում հին լոգարան է գտել և որոշել քնել դրա մեջ։ Հենց այդ պահին մոտակայքում ամբարտակ է փլուզվել, և հոսող ջուրը ջրհեղեղ է առաջացրել։ Ջրի հոսքը տարել է լոգարանի մեջ պառկած ավանակին, իսկ քաղաքի բնակիչները փորձում էին բռնել նրան։ Ամեն ինչ, բարեբախտաբար, լավ ավարտ ունեցավ, սակայն փրկությունը մեծ ջանքեր և ֆինանսական ռեսուրսներ խլեց։ Որպեսզի նման բան չկրկնվի, որոշվեց արգելք սահմանել։ Այժմ ավանակների սեփականատերերը պետք է խստությամբ հետևեն իրենց կենդանիներին։

Արգելվում է մաստակ վաճառել

Նախկինում Սինգապուրում արգելվում էր առհասարակ մաստակ օգտագործել։ Այժմ օգտագործումը թույլատրվում է, սակայն արգելվում է այն վաճառել կամ ներմուծել։ Այսինքն՝ թույլատրվում է միայն ստոմատոլոգիական և թերապևտիկ մաստակի ձեռքբերումը բժիշկներից կամ դեղատներից։

Արգելքը սահմանվել է, քանի որ մի ժամանակ խուլիգանները մաստակ էին փակցնում գնացքների դռների սենսորներին։ Դա խոչընդոտում էր գնացքների բնականոն աշխատանքին։ Խուլիգանները մաստակները նաև գցում էին փոստարկղերի մեջ, ամրացնում վերելակներում։ Իսկ չորացած մաստակներն այդ վայրերից հեռացնելը բարդ էր ու ծախսատար։ Այս ամենին վերջ դրվեց, երբ սահմանվեց պաշտոնական արգելքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել