Կապիտուլյանտները մի հատ քարոզչական հոլովակ են հանել, թե ինչքան լավ էին իրանք բանակին նայում։ Անունը դրել են փաստեր ու ․․․ ու տոկոսներա, որ կրակել են։ Ասենք 5000 քանի տոկոս աճ, 6000 քանի տոկոս աճ։ Կան նաև ավելի համեստ կետեր, տենց 100 քանի տոկոս աճ։
Բայց փաստը մի հատ բանա, որը հնարավոր պիտի լինի ստուգել։ Ու չնայած թվերի ակնհայտ զառանցանք լինելուն, ո՞նց ստուգես, եթե չկան ելակետային տվյալները։ Իսկ եթե ուզես, կասեն «լկտի պետական գաղտնիք է»։
Բայց, որոշ դեպքերում ելակետային տվյալները կան։ Կապիտուլյանտը պնդում ա, որ 3 տարում իրանք հրետանին ավելացրել են 1200%-ով։
Եվ ուրեմն տարիներ շարունակ Հայաստանը ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ-երկրներին պաշտոնապես հայտնել է, որ ինքն ունի 285 միավոր հրետանային միջոց, ընդ որում՝ այդ թվի մեջ չի մտնում 82-100մմ հրետանին։ Էս թիվը հրապարակված է ու վաղուց կա ցանցում։ Ու էս թվի մեջ չի մտնում նաև Արցախի ՊԲ սպառազինությունը, բայց դեռ հեռավոր 2006 թվին ադրբեջանցիները պնդում էին, թե Արցախի ՊԲ-ն էլ ունի 322 միավոր հրետանի։ Իսկ 2006-ից հետո Արցախի ՊԲ-ն համալրումներ էլ էր ունեցել։
Ինչևէ, սենց մինիմալիստական թվերով հաշվենք, թե +1200 տոկոսն ինչա նշանակում։ Միայն ՀՀ համար դա նշանակումա +3420 միավոր հրետանի։ ՀՀ+ԼՂՀ համար՝ +7284 միավոր հրետանի։
Հրետանային համակարգերը միջինում ունենում են 4 հոգանոց անձնակազմ։ +3420 ու +7284 հրանոթի համար կպահանջվեր համապատասխանաբար +13680 ու +29136 մարդ։
29136 մարդ հայկական բանակում հրետանավոր է՞ր։ Լո՞ւրջ։
Հ․Գ․
Իսկ հիմա հաշվեք, թե էդ մի կարճ սուտը հերքելու համար ինձնից քանի նախադասություն պահանջվեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել