Armsport.am-ը գրում է․

Բանակում իրար հաջորդող ինքնասպանությունների, ինչպես նաև դասալքության դեպքը մտածելու տեղիք են տալիս։ Ռազմական փորձագետը որոշ հարցերի պատասխաններ է հնչեցրել` ներկայացնելով բացթողումների և տիրող իրավիճակի կապը։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին զուգահեռ բանակում նաև ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Նախ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 18-ին ժամկետային զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանն ինքնակամ լքել է Վարդենիսում ծառայության վայրը։ Դրան հաջորդեց մայիսի 24–ին և 25-ին երկու ժամկետային զինծառայողների` Մկրտիչ Հովհաննիսյանի և Արտյոմ Մելքոնյանի ինքնասպանության դեպքերը։ Ինչի՞ հետևանք կարող են լինել այս դեպքերը, և ի՞նչ անելիքներ կան բանակում` Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։

Պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները չե՞ն լուծվել

Ջամալյանը նշում է, որ պատերազմի հետևանքով մենք կորուստներ ենք ունեցել նաև միջին հրամանատարական կազմում, ինչը նշանակում է, որ հավանաբար բազմաթիվ հաստիքներ թափուր են մնացել մինչ օրս։ Մասնագետի խոսքով` այս դեպքում եղած հրամանատարների վրա ծանրաբեռնվածությունը, բնականաբար, ավելի մեծ է։

«Բացի այդ, պատերազմից հետո զինված ուժերի մարտունակությունն ընկել էր, և հիմա այն վերականգնելու խնդիր ունեն։ Բանակը վիրավոր է։ Եթե բանակում խաթարված է մարտունակությունը, ապա սա էլ ուղղակիորեն բերում է կարգապահական բնույթի խախտումների»,–ասում է Ջամալյանը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել