Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում երեխաների տոնին նվիրված համերգը թույլ չտալու կոչերին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց քովիդի և պատերազմի պատճառով մեկ տարի շարունակ իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից:
Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու, բայց որոշել են Հրապարակի համերգը խանգարել: Հետաքրքիր է՝ ինչու՞: Սթափվե՛ք...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել