Tert.am-ը գրում է.
Եվրոպական պետությունները ճնշում են գործադրում Դանիայի և Միացյալ Նահանգների վրա՝ համագործակցաբար ԵՄ երկրների քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերին, լրտեսելու մասին լուրերի ֆոնին, հայտնում է BBC լրատվականը։
Դանիայի պաշտպանության նախարար Տրինե Բրամսենը ո՛չ հաստատել է այդ լուրը, ո՛չ էլ հերքել․ ենթադրյալ լրտեսության ժամանակահատվածում նախարարությունը նա չի ղեկավարել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ խոսելուց հետո, ասել է․ «Սա անընդունելի է դաշնակիցների, առավել ևս դաշնակիցների և եվրոպացի գործընկերների միջև»։ Մերկելը, իր հերթին, նշել է, որ համամիտ է Մակրոնի հետ։
«Անթույլատրելի է, որ դաշնակցային սերտ համագործակցություն ունեցող երկրները միմյանց լրտեսելու անհրաժեշտություն զգան», - ասել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: