Բաքվի բռնապետի լկտի հռետորաբանությունն ամենևին չի արտացոլում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում առկա հասարակական տրամադրությունների ամբողջ համաբույլը։
Բանն այն է, որ տարիներ շարունակ մեկ անձի բռնապետական իշխանությունը պահպանելու և ամրապնդելու նպատակով Բաքվի պետական քարոզչամեքենան «համոզել էր» այդ երկրի հասարակությանը, որ քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրոնական և էթնիկական հողի վրա առկա բոլոր լրջագույն խնդիրները պայմանավորված են Արցախյան հիմնահարցի առկայությամբ։
Այժմ, երբ Բաքվի բռնապետը պարբերաբար հոխորտում է, թե Արցախի խնդիրն իբր լուծված է, ադրբեջանական հասարակությունը շատ ավելի հաճախ է հնչեցնում անհարմար հարցեր՝ կապված վերոնշյալ չլուծված հիմնախնդիրների հետ։
Այլ խոսքերով, ադրբեջանական հասարակական սպասումներն այս համատեքստում տասնամյակներ շարունակ արհեստականորեն այնքան են բարձրացվել նաև հենց իր՝ բռնապետի կողմից, որ դրանց չիրականանալն այժմ լուրջ ներքաղաքական և ներհասարակական դժգոհություն է հարուցել թե՛ վերնախավերի և թե՛ հասարակ բնակիչների շրջանում։
Բռնապետական համակարգի համատարած վերահսկողության պայմաններում այդ դժգոհությունները հաճախ չեն սպրդում լրատվական հոսքերի մակերևույթ, սակայն դա պատճառ չէ, որպեսզի դրանք դադարեն գոյություն ունենալ և, որ ամենակարևորն է, նաև խորանալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4416492038389221
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել