Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. նախ թշնամու, ապա ձեր լռության ու մեր չլսված գոռոցի զոհերը, մեր ազգային խայտառակության ապացույցը: Այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի:
Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով: Անձամբ զբաղվել են դիակները թաքցնելով:
Առաջին օրվանից բոլորն իմացել են, գրվել է ամենուր, գոռացել ենք ամբողջ կոկորդով, բայց ձևացնում էին, թե չի կարող պատահել: Իսկ ծնողները լռում ու լռեցնում էին մեզ՝ հայտարարելով, թե իրենք ապաքաղաքական են:
Բռնաբարված արժանապատվություն, արնահոսող ժողովուրդ ու անտեր պետություն, որտեղ նույնիսկ հերոսերն են անտեր:
Հպա՞րտ ես, վիժվա՛ծք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelminasyan1/photos/a.135881751493684/325599179188606/?type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել