Այսօր Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը անդրադարձել է Կապիտուլյանտի որոշ հիստերիկ ջղաձգումների։
Խաչատրյանն ասել է, թե Փաշինյանը հիմարի մեկն է, ապուշ ու ստախոս, ասել է, որ ամրաշինական աշխատանքների համար միջոցներ ու տեխնիկա չէր տրամադրվում, որ պատերազմի ժամանակ կառավարությունը թիկունքային ապահովում չէր կազմակերպում, ևն, ևն։ Նաև հայտնել է, որ 2019-ի զորավարժության կառավարության 62 թերացում է մատնանշվել, որոնցից ոչ մեկը չի լուծվել։
Ես, իհարկե, կասկած չունեմ, որ Տիրան Խաչատրյանը ճշմարտությունն է ասում, բայց ․․․ թարսի պես ես նաև լավ հիշողություն ունեմ։ Ու ես լավ հիշում եմ, թե ինչպես էր Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը լրագրողներին հավաքել ու բոլորին համոզում, որ հա, նորմալա, որ Սոթքի հանքն անցնումա ադրբեջանցիներին։ Ու ո՞վ է հիմարն ու ապուշը։
Ի դեպ, հետաքրքիր է, իսկ պարոն գեներալը «Հայրենիք» շքանշանը կրծքին կրո՞ւմ է։ Ծանր չի՞ այդ շքանշանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/4281138438634144
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել