Ձախից Սուրեն Զոլյանն է, գիտակցական կյանքի մեծ մասը զբաղվեց արցախյան հիմնահարցով, պայքարեց Արցախի համար: Նոր տեսա նկարը: Ծերացել է, ցավ է ծորում նկարից: Արցախի հանձնման ու դավաճանված պատերազմի ցավն է, Եռաբլուրի ցավն է:

Աջից Միքայելն է՝ Սուրեն Զոլյանի որդին: Գիտակցական կյանքում սոռոսականության շրջանակներում զբաղվեց «կոռուպցիայի դեմ պայքարով», «մարդու իրավունքների համար պայքարով», դարձավ վիժվածքի ուսապարկերից մեկն ու մասնակցեց Արցախի հանձնմանը, 5000 պայծառ տղաների գլուխն ուտելուն, թուրքի կոշիկ լիզելուն:

Հասկանում եմ Սուրեն Զոլյանի ցավը: Հասկանում եմ, որովհետև հայրս ինձ 14 տարեկանում մի բան ասաց, որ «ականջիս օղ արեցի»: Ասաց՝ եղե՞լ է որ ամաչես, որ ես քո հայրն եմ: Ասացի՝ ոչ: Ասաց՝ դե էնպես արա, որ ես չամաչեմ որ դու իմ տղան ես:
#antinikol
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել