Ալիեւը այսօր կրկին սպառնաց ոչնչացնել մեզ ու «նավյսակի» եզրակացրեց, որ մենք սուվերեն պետություն ունենալու արժանի չենք։
Նույն այդ ժամանակ Արաբկիր եւ Դավիթաշեն համայնքների հպարտ սելեկցիաների ներկայությամբ Նիկոլը պաշտպանեց Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու արեց մի քանի զարհուրելի հայտարարություն։
Եւ այսպես՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը գրկածը վստահ է, որ կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադբեջանի սահմանը։
Դիմելով Շուռնուխի համար լացողներին, նա հասկանում է, որ՝ «Սյունիքում սերունդա մեծացել, որը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջանա եղել»։
30 տոկոս լճի համար նա չի պատրաստվում թուրքի հետ սկսել պատերազմ։
Ավելին, հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հետ քաշել հայկական զորքերը:
Ու ամենասարսափելին՝
նախկինների հանդեպ ֆոբիալ վախեր ունեցողը անարգում է հայոց բանակը՝ «նախկինները զինվորներին անասնակերով էին կերակրում»։
Սուրեն Պապիկյանը, ով նստած էր կողքը եւ ով ծառայել էր նախկինների ժամանակ, երեւի էդ անասնակերի մենյուն լավ գիտի։
Հա, ասեց նաեւ՝ «էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյունա, ինչներիս է պետք զինվորը»։
Ի դեպ, Հիմալայներում, որտեղ ողջ տարին մշտնջենական ձյուն է, հնդիկ եւ չինացի սահմանապահները բահերով են կռվում, կրակել, չեն կարող, որ հանկարծ ձյունաթափ չլինի։
Ընդամենը մի ռեմարկ. եթե մեզանից մեկը նման հակահայ ու պետության ողնաշարը ջարդող հայտարարություններ աներ, կհռչակվեր ադրբեջանական ազդեցության գործակալ ու տեղում կկալանավորվեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել