Ավստրալիայում վերջին 3000 տարվա մեջ առաջին անգամ թասմանյան հրեշներ են ծնվել (պարկավոր գիշատիչ կաթնասուններ), որոնք անհետացել էին ինչպես դինգո շների հայտնվելու, այնպես էլ քաղցկեղի վարակիչ ձևի տարածման պատճառով, գրում է CNN-ը:

Նշվում է՝ ծնվել է ցեղատեսակին պատկանող 7 կենդանի:

Հրեշները, որոնք հայտնի են նաև պարկավոր սատանա անունով, ծնվել են Նոր Հարավային Ուելսի Բարինգթոնի վայրի բնության արգելոցում:

Դեռևս 2020 թվականի աշնանն Ավստրալիայում այս ցեղատեսակին պատկանող կենդանիներին վերադարձրել էին վայրի բնություն, ինչի արդյունքում էլ նրանց թվաքանակը բազմապատկվել է: Նորածին հրեշները գետնանուշի չափ ունեն:

Մասնագետների խոսքով՝ թասմանյան հրեշներն աշխարհում ամենախոշոր գիշատիչներից են, ինչի շնորհիվ նրանք կկարողանան վերահսկել այլ գիշատիչների քանակը, որոնք սնվում են անհետացող կենդանիների տեսակներով:

Բացի այդ, այս կենդանատեսակները սնվում են նաև դիակներով, ինչը, փորձագետների խոսքով, կօգնի պաշտպանել շրջակա միջավայրը վարակներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել