1. Երջանկություն՝ ներսում:
Մենք չափազանց շատ ժամանակ ենք ծախսում կողքից հավանության ու մխիթարության արժանանալու համար: Եվ միշտ պարզվում է, որ այնտեղ չենք փնտրում, որտեղ պետք է: Նայեք ձեր ներսը:
2. Երախտապարտ եղեք ամեն ինչի համար:
Լավի, վատի, սարսափելիի համար: Կյանքն ինքնին անգնահատելի շնորհ է: Իսկ հաճույքն ու ցավը մեր ճանապարհի մասն են:
3. Փոխեք ընկալումը, եւ ձեր կյանքը կփոխվի:
Երբ դուք զգում եք վախ, չարություն, վիրավորանք, պարզապես իրավիճակին այլ տեսանկյունից նայեք:
4. Տոնեք ձեր հաղթանակները:
Նշեք յուրաքանչյուրը, անգամ՝ ամենափոքր հաջողությունը:
5. Մի կենտրոնացեք բացառապես միայն սեփական նպատակների եւ ցանկությունների վրա:
Դուք կարող եք բաց թողնել կյանքի գեղեցկությունն ու ձեզ շրջապատող մարդկանց: Աշխարհը զարմանալի է, երբ դուք լայն բացած աչքերով եք ապրում:
6. Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում ինչ-որ նպատակով է հայտնվում:
Իսկ մենք ինքներս ենք որոշում՝ սովորել այն դասերը, որոնք նա է տալիս, թե՝ ոչ: Որքան վատ է նրա դերը մեր կյանքում, այնքան լուրջ է դասը:
7. Հավատացեք:
Պարզապես իմացեք, որ ամենածանր պահերին Տիեզերքը կկանգնի ձեր թիկունքին, եւ ամեն ինչ կարգին կլինի:
8. Ամեն ինչ չափից շատ սրտին մոտ մի ընդունեք:
Մյուսների արարքները նրանց անձնական կյանքի արտացոլանքն են: Եվ, որպես կանոն, ձեզ հետ ոչ մի կապ չունեն:
9. Բնությունը բուժում է:
Թարմ օդում զբոսանքը եւ գեղեցիկ բնապատկերները զարմանալիորեն ունակ են գլուխը մաքրել անպետք մտքերից, վերադարձնել կյանքի եւ բարձրացնել տրամադրությունը:
10. Վիրավորված մարդիկ վիրավորում են մյուսներին:
Եվ, միեւնույն է, սիրեք նրանց: Թեեւ ոչ ոք չի արգելում ձեզ սիրել հեռավորության վրա:
11. Ապաքինվելու համար պետք է դա զգալ:
Դրեք ձեր վախերն ու թուլությունները ձեր առջեւ եւ դրանց վրա արեւի պայծառ շող ուղարկեք, քանի որ դրանցից ազատվելու միակ ճանպարհը դրանց միջով անցնելն է: Ճշմարտության աչքերին նայելը ցավալի է: Բայց հեռանկարային առումով այն դրան արժե: