Իրականում մեր զինվորներին չեն առևանգել, դա մարդկանց մեծ մասը չի հասկանում: Թշնամին, ըստ էության, առևանգել է մեր գերագույն հրամանատարին՝ Մահաբերին, իսկ մենք Մահաբերի պատանդներն ենք: Զինվորների մահերն ու պատանդառությունները զուտ դրա հետևանքն է։
Մահաբերի մասին բազմաթիվ տեղեկություններ ունի թշնամին և Մահաբերը վախենում է իր սեփական ժողովրդից, որ այդ տվյալները մեզ կհայտնեն:
Հիշո՞ւմ եք, որ սեպտեմբերի 27-ին պետք է եթեր գնար Մահաբերի հաղորդումը, որտեղ նա խոստացել էր այնպիսի բաներ պատմել Ալիևի մասին, որ իր ժողովուրդն ապստամբի նրա դեմ։ Ըստ Ֆրոյդի, նա փորձում էր առաջինը շանտաժ անել, որ երբ Ալիևի հանրայնացնի նրա մասին իր ունեցած տեղեկությունները, դա ընկալվի որպես պատասխան քայլ։ Ըատ երևույթին Ալիևն առաջինն էր սպառնացել, որ իր ունեցած տեղեկությունները կհայտնի, եթե նա զիջումների չգնա։ Այլապես Մահաբերի այդ քայլն անհասկանալի է։
Հիմա Ալիևը հաղթել է ու Մահաբերի շանտաժից չի վախենում, ինչը չի կարելի ասել վերջինիս մասին։
Մահաբերն Ալիևի լռությունը գնում է մեր տարածքներով, հերթական համաձայնագրերով ու մեր զինվորների կյանքով։ Քանի Մահաբերն է որոշումներ ընդունում, մենք բոլորս պատանդ ենք։
Նախ պետք է Մահաբերից ազատվել, որից հետո նոր կկարողանանք մյուս հարցերը լուծել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել