Analitik.am-ը գրում է.

Թվաքանակներ հայտնի են, բայց չեմ հրապարակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե իր մարզում թշնամու որքան զինուժ կա ու ինչ խորությամբ են առաջ եկել:

Նա ասաց, որ ինֆորմացիային ամբողջությամբ տիրապետում են, գիտեն, թե քանի հոգի են, որտեղ են, տեղաշարժը գիտեն. «Կարծում եմ, որ ճիշտ չէ հիմա թվաքանակ հրապարակելը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել