Հարգելի՛ հայրենակիցներ, համախոհներ, կուսակցական ընկերներ
Քանի որ օրեր շարունակ ստանում եմ բազմաթիվ զանգեր և նամակներ կապված ԱԺ արտահերթ ընտրություններին իմ մասնակցության հետ կապված ասեմ,որ որոշում եմ կայացրել չառաջադրվել այս ընտրություններին:
Կարծում եմ խորհրդարանը միակ վայրը չէ,որտեղ քաղաքական գործիչը կարող է զբաղվել քաղաքականությամբ`վերջին երեք տարիները դրա վառ ապացույցն էին:Պայքարել,պայքարում և պայքարելու եմ Հայաստանը և Արցախը կործանման եզրին հասցրած ռեժիմի և իր անփառունակ առաջնորդ`կապիտուլյանտի դեմ:
Ամբողջ ներուժով սատարելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի իմ գործընկերներին այս պարտադրված ընտրություններում հաղթանակի հասնելու համար:
Բոլոր իմ համախոհներին,ովքեր ցանկանում էին ինձ ընտրել և տեսնել խորհրդարանում կոչ եմ անում նույն ձևով սատարել և աջակցել «Պատիվ ունեմ» դաշինքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/4016682905074088
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել