Հենց նոր լրացավ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ (և թեկնածուների ցուցակ) ներկայացնելու վերջնաժամկետը, և քանի դեռ բոլորը մի պահ շունչ են քաշում, անդրադառնամ մի շատ կարևոր «ոչ-ընտրական» հարցի։
Այսօր առավոտվանից բազմաթիվ սոռոսական կազմակերպություններ «հիշեցին», որ իրենք հանձնառել են իրականացնել իրավապաշտպանություն, և մի 30՝ հիմնականում անծանոթ ու անճոռնի անուններ պարունակող «դափոնով» ջղայնացած հայտարարություն տարածեցին ՀՀ ԱԱԾ դեմ։ Քանզի ԱԱԾ-ն «հանդգնել էր» քննչական գործողություններ կատարել մի սոռոսական կազմակերպության ղեկավարի ու նրա կառույցի նկատմամբ, որը շատ ամիսներ առաջ առերևույթ ազգամիջյան «նավակ էր ճոճում» հայերի ու մեր եղբայր եզդիների միջև։
Անձամբ եմ հիշում այդ սոռոսականի գրառումը։ Այն իրոք առնվազն կասկածելի էր ինձ թվացել։
Ու ահա՛ սոռոսական «քաղհասարակությունը» հիշեց, որ դե բա խոսքի ազատությու՜ն, քրեական դատավարությու՜ն, իրավունքի գերակայությու՜ն, եսիմի՜նչ…
Լուրջ ե՞ք ասում։ Բա էս 3 տարին ու՞ր էիք, այ դալտոնիկներ։ Թե՞ հենց նոր լուսնից ընկաք։ Հենց հիմա առնվազն մեկ տասնյակ քաղաքացի է դատվում խոսքի ազատության համար, այդ թվում՝ իմ վստահորդ Նարեկ Սամսոնյանը (դատարանում ես եմ նրա պաշտպանը): Հազար անգամ բարձրաձայնել եմ։ Բա ու՞ր էիք, տիկնայք և պարոնայք սոռոսականներ։
Զգացել ե՞ք, որ Հայաստանում էլ ոչ ոք ձեր աղմուկ-աղաղակը լուրջ չի ընդունում։ Թե՞ ձեզ Հայաստանը ոչ հետաքրքրում է, ոչ էլ հետաքրքրել է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225670068042651
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել