Վերին Շորժայի մոտ երեկ ադրբեջանական ագրեսիան, որի պատճառով զոհվեց հայ զինծառայող, տեղի է ունեցել քարտեզի վրա նշված հատվածում։
Տեղանքը, որտեղ զոհվել է կրտսեր սերժանտ Խուրշուդյանը, գտնվում է հայկական բարձունքի խորքում, այլ ոչ թե սահմանային հատվածում, ինչպես հաղորդում է ՊՆ-ն:
Քարտեզի վրա հստակ երևում է, որ ադրբեջանցի զինծառայողները մի քանի կողմից ներխուժել են Գեղարքունիքի մարզ և գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հետևաբար, եղածը սահմանային միջադեպ չէ, այլ թշնամու կողմից Հայաստանի բռնազավթված տարածքում հայ զինծառայողի սպանություն, որը բացի անիմաստ դատապարտող խոսքերից այլ հետևանք չունեցավ:
Թշնամին 14 օր է տարածքներ է զավթել Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, իսկ ՀՀ իշխանությունը զբաղված է նամակներ գրելով՝ անգամ պատասխանի չարժանանալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել