Պուտինի այցը Ադրբեջան բավականին կցկտուր մեկնաբանվեց մեր մեդիա դաշտում, մեկնաբանությունների մեծ մասն էլ ասես սիրողական՝ պլյուս դնելու մեկնաբանություններ լինեին, որոնք համեմված են ինչ-որ ինքնահաստատվելու ձգտումներով. «Պուտինը չծախեց Ղարաբաղը», «Պուտինը չհանձնեց Հայաստանը», «Պուտինն, ի տարբերություն Մեդվեդևի, չայցելեց շահիդների պուրակ», Պուտինը էս, Պուտինը էն... Ժողովուրդ, եկեք հասկանանք, որ Պուտինի այցը Ադրբեջան իհարկե ընգրկում էր մեզ անմիջականորեն վերաբերող հարցերի քննարկում, բայց Պուտինն Ադրբեջան գնացել էր առաջին հերթին ռուս-ադրբեջանական օրակարգում գտնվող հարցերի լուծում փնտրելու համար, մասնավորապես՝ Ադրբեջանին Եվրասիական միություն քաշելու կամ գոնե հետագա հարաբերությունների սառեցումը կանխելու համար, սակայն обо всем по порядку:
- Մեծ հաշվով, ոչ մի հարց էլ չլուծվեց, Ռուսաստանը Ադրբեջանին չտվեց էն, ինչ որ Ադրբեջանն էր ուզում, Ադրբեջանը Ռուսաստանին չտվեց այն, ինչ Ռուսաստանն էր ուզում: Ո՛չ Գաբալայի կայանի հարցը լուծվեց, ո՛չ Մաքսային միություն մտնելու մասին ինչ-որ բաներ ասվեցին, ո՛չ Պուտինը կրկնեց Լավրովի այն հայտարարությունը, որ Արցախը ադրբեջանական տարածք է, ո՛չ էլ ինչ-որ այլ հեղափոխական հայտարարություն արվեց: Թերևս միակ նշանակալի ձեռքբերումը կողմերի համար եղավ այն, որ նախաստորագրվեց համաձայնություն, որ Շահդենիզ գազային հանքավայրը Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ կշահագործեն:
- Մեր մասով. պետք չի ոչ զարմանալ, ոչ էլ առավել ևս դեֆերամբներ ձոնել Պուտինին, որ Բաքվում Հայաստանի կապիտուլյացիա չստորագրեց: Ոչ էլ պետք է համեմատականներ անցկացնել Մեդվեդևի ու Պուտինի` Շահիդների պուրակ գնալ-չգնալու միջև: Նախ, պետք է հստակ հասկանալ, որ Մեդվեդև-Պուտին բաժանումը խիստ պայմանական է, և նրանք հանդիսանում են մերօրյա Ռուսաստանում իշխող կոռումպացված ու ազգուրաց էլիտայի՝ համապատասխանաբար գերլիբերալ ու լիբերալ գլուխները: Այլ կերպ ասած` երկուսն էլ վատն են՝ առաջին հերթին իրենց երկրի համար, ուղղակի հարցը նրանում ա, որ մեկն էլ ավելի վատն ա:
-Ինչ վերաբերում է մեզ հանձնելուն, ապա ստեղ ինչ էլ գոռան-գոչան, ինչքան էլ ռուսներին մեր դժբախտությունների միակ պատճառ փորձեն մատուցել, կա մեկ աքսիոմատիկ իրողություն. Ռուսաստանը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող շահագրգռված լինել Թյուրքական աշխարհի հզորացմամբ ու առավել ևս Թուրքիայի ու մնացած թյուրքական պետություւնների միավորմամբ, որը հնարավոր է միայն ասպարեզից Հայաստանն իր Մեղրի ու Արցախի բնագծերից զրկելով: Բացի դրանից` Անդրկովկասում Ռուսաստանն իր դիրքերը կարողանում է այսքան երկար պահել մեծապես շնորհիվ այն ստատուս քվոյի, որ հիմա գործում է Արցախյան հակամարտության հարցում, և հենց Ռուսաստանն է ամենաշահագրգռված կողմը, որ մոտ ապագայում ոչ մի որոշիչ շարժ չլինի ոչ այս, ոչ այն կողմում:
- Ադրբեջանի հետ դաշինք-մաշինք մոռացեք: Նայեք Ռուսաստանն ինչ օրը գցեց էթնիկապես իրեն խիստ կապված Ուկրաինային, երբ վերջինս համառեց իր աշխարհաքաղաքական վեկտորը դեպի արևմուտք խթահելու հարցում: Հիմա արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը փաստացի փակել է իր, Բելառուսի ու Ղազախստանի շուկաները՝ ուկրաինական արտահանվող ապրանքների համար: Ասում ա` գնացեք, սոված մեռեք, հեսա գազն էլ կթանկացնենք ու կտեսնենք` Եվրոպան ձեզ ոնց ա պահելու:
Սա ռուսական ավանդական մոտեցումն ա՝ бей своих, чтоб чужие боялись, բայց Ադրբեջանը կարծես թե դա չի հասկանում, կամ էլ հասկանալով՝ փորձում է խուսանավել` մոռանալով, որ Ռուսաստանը առանձնապես աչքի չի էլ ընկել էլեգանտ ու դիպլոմատիկ արտաքին քաղաքականությամբ, ու երբ համբերությունը հատել ա, միշտ էլ դիմել է դագանակի ու չոր միջոցների, այնպես որ, եթե հիմա սենց мочить են անում Ուկրաինային, ապա Ադրբեջանին կանեն ու կանեն, բայց դե պետք էլ չի, որ մենք ուրախանանք, որովհետև ամեն ինչ խոսում է նրա մասին, որ ոնց Ուկրաինային ա Ռուսաստանը քոթակում, նենց էլ մեզ ա քոթակելու...



