Ծնունդով Տավուշից Ազգային ժողովի պատգամավորը, դեմքի ՀՊԱՐՏ արտահայտությամբ, հայտարարում է Տավուշի մարզի բնակավայրերի ադրբեջանական լինելու և դրանք Ադրբեջանին վերադարձնելու մասին։
Վստահ եմ, որ այս միաբջիջը իր անձնական կարծիքը չի արտահայտում, քանի որ բնության ուժով չունի սեփական կարծիք ձևավորելու ֆիզիկական ունակություն։
Դա արտահայտում է իր տիրոջ դիրքորոշումը, ով «ստորագելու Է՜» այդ «100%-ով Հայաստանի շահերը բավարարող» համաձայնագիրը։
Այն որ իր տերը պետական դավաճան է ու ավարտված սրիկա, արդեն չի էլ քննարկվում, բայց որ միաբջիջների թիվը ՀՀ ԱԺ-ում աճում է երկրաչափական պրոգրեսիայով, դա արդեն հետաքրքիր է։
Քանի գնում համոզվում եմ, որ սրանք ամեն առավոտ հատուկ ջուր են խմում, որ ստանում են կառավարական ամառանոցներից, քանի որ ոչ մի բանական մարդու ուղեղում չի կարող տեղավորվել, որ մարդն իր ծննդավայրը մատի շարժումով հանձնի թշնամուն ու դեմքի հիմար արտահայտությամբ հպարտանալ դրանով։
Տեսնես Տավուշում դեռ մնացել է՞ ՀՀ քաղաքացի, որ մտածում է այս միաբջիջներին ձայն տալու մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214993462910216
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել