Մենք Սյունիքի, ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում։
Կա խորքային համոզմունք, որ այսօրվա Հայաստանի եւ Թուրքիայի վատ հարաբերությունների պատճառը Ցեղասպանության խնդիրն է ու հայերի պահանջատիրությունը։ Եվ եթե մենք "պատմական հիշողության" հարցը ինչ-որ ձեւով լուծենք, ապա կարող ենք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել։
Իրականում հիմնական խնդիրը ոչ Ցեղասպանությունն է, ոչ էլ Արցախի խնդիրը։ Եթե այդ երկուսն էլ չլինեին, մեկ է, Հայաստան զուտ գոյությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար ու դա մեզանով չի պայմանավորված։
Թուրքիայի համար կա մեկ էքզիստենցիալ՝ գոյաբանական խնդիր, որով պայմանավորված է Թուրքիայի գոյությունն այնպիսին, ինչպիսին որ կա՝ դա քրդական հարցն է։ Քրդերը քանակապես աճում են, ի տարբերություն էթնիկ թուրքերի, ինչպես նաեւ նրանց բնակեցման տարածքներն են աճում։
Պայմանական Քրդստանն ըստ թուրքերի չպետք է արտաքին սահմաններ ունենա, այսինքն պետք է շրջափակված լինի թյուրքական "ծովով", իսկ Թուրքիան իսլամով պետք է ձուլի քրդերին՝ որքանով որ հնարավոր է, ինչպես Իրանն է շիաականությամբ ինտեգրում իր ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ Թուրքիայի արեւելյան հարեւանը պետք է Ադրբեջանը լինի, այլ ոչ թե Հայաստանը։ Այն, որ Ալիեւը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան, դա Թուրքիայի ծրագիրն է ու թիրախը քրդերն են, մենք ընդամենը միջոց ենք։
Թուրքիան այնպիսին, ինչպիսին կա, դատապարտված է կայսրական հակումներ ունենալ, այլապես կվերածվի Մարմարա ծովի շուրջը ամփոփված երկրորդական մի պետության։
Սա է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը։
Թուրքիան Կովկասում անում է այն, ինչն անում է Սիրիայում ու դա պայմանավորված չէ Էրդողանի անձով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել