Վերջին օրերին ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ «հիշեցնում» է, որ «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»։
Եթե Ադրբեջանը կարողանում է ՀՀ տարածքում իր զորքերի ներկայությունն օգտագործել և Հայաստանին իր խաղի կանոնները թելադրել՝ զիջումների կամ մեկ այլ տեսքով, ապա ՊՆ այս հայտարարությունը ընդհանուր իրավիճակում եղանակ չի փոխում։
Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ և նրան՝ նվազագույնը մեր տարածքում, պետք է զրկել դիվանագիտական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, հակառակ դեպքում ժամանակն աշխատում է նրանց օգտին ու դա նրանք օգտագործել/օգտագործելու են գործընթացում իրենց դիրքերի ամրապնդման և կոշտացման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել