ՄԱՀ ՊԻՂԱՏՈՍՆԵՐԻՆ
• Երբ 2020 թ․ կորոնահամաճարակի ժամանակ այս իշխանություններն սկսեցին մուննաթ գալ, որ «դիմա՛կ դրեք, չեք դնում, մեռնում եք, կառավարությունն ի՞նչ անի», ես, իմ պես վերլուծող շատ այլ մարդիկ (ցավոք, նաև թշնամական երկրում) հասկացան, որ այս իշխանությունները նույնն են անելու նաև պատերազմի ժամանակ։
• Մինչև վերջ բանակն արնաքամ անելու ու շատ զոհեր տալու նպատակը հենց դա էր, որ վերջում ասեն՝ «դե կռվեիք, պահեիք, մենք էլ չէինք հանձնի, մենք դավաճան չենք, իսկ հիմա եթե նորից կռիվ չեք ուզում, մեզ ընտրեք, արա՛»։
• Այս կադրում Տավուշի պիղատոսաբարո մարզպետը խոստովանում է դա՝ ասելով, որ հող պահելը «կառավարության պրիվիլեգիան» չի։ Իհարկե, այս կառավարության «պրիվիլեգիան» սեփական վախկոտությունը, տհասությունն ու դավաճանությունը ռեպլիկացնելն է, իսկ երբ լինի իրապես ազգային ներհայեցողությամբ կառավարություն, նրանց խնդիրը լինելու է սրանց ու սրանց նմաններին արմատախիլ անելը մեր հողից՝ ճամփա հարթելով հայոց նոր վերածննդի առաջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել